Գլուխ 10 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 69. Որոշման կամ եզրակացության առաքումը և հրատարակումը
Հոդված 69. Որոշման կամ եզրակացության առաքումը և հրատարակումը
Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները դրանց ընդունման օրվանից եռօրյա ժամկետում առաքվում են`
1) կողմերին.
2) Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն, վճռաբեկ դատարան (իսկ մինչև դրա կազմավորումը` գերագույն դատարան) և գլխավոր դատախազին:
Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները հրատարակվում են պաշտոնական մամուլում և տեղեկագրում: