Գլուխ 5 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 20. Հրապարակայնությունը
Հոդված 20. Հրապարակայնությունը
Սահմանադրական դատարանի նիստերը դռնբաց են:
Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ գործի քննության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը սահմանադրական դատարանի նիստերին կամ դրանց մի մասին կարող է արգելվել սահմանադրական դատարանի որոշմամբ` սահմանադրական դատարանի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Սահմանադրական դատարանի ընդունած որոշումներն ու եզրակացությունները հայտարարվում են հրապարակայնորեն` սահմանադրական դատարանի նիստում:
Սահմանադրական դատարանի որոշմամբ նիստը կարող է լուսանկարվել, տեսագրվել, ձայնագրվել և հեռարձակվել: