Հոդված 60. Սահմանադրության 55 հոդվածի 13 և 14 կետերով նախատեսված միջոցառումների հիմնավորվածության մասին հարցի քննությունը
Հոդված 60. Սահմանադրության 55 հոդվածի 13 և 14 կետերով նախատեսված միջոցառումների հիմնավորվածության մասին հարցի քննությունը
(վերնագիրը փոփ. 09.12.97 ՀՕ-167)
Սահմանադրության 100 հոդվածի 6 կետով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել`
1) Հանրապետության Նախագահը.
2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը:
Սույն լիազորությունն իրականացնելիս սահմանադրական դատարանն իրավունք ունի`
1) հրավիրել և լսել Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին, այլ պաշտոնատար անձանց և քաղաքացիների.
2) բոլոր պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից ստանալ գործին առնչվող ցանկացած, այդ թվում պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ:
Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածի 6-րդ կետով նախատեսված հարցերով դիմումն ընդունում է նախնական քննարկման, գործը քննում և եզրակացություն է տալիս դիմումն ստանալուց հետո քսանչորս ժամվա ընթացքում:
(60-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.12.97 ՀՕ-167)