Գլուխ 8 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 38. Սահմանադրական դատարանի անդամի պարտականությունները
Հոդված 38. Սահմանադրական դատարանի անդամի պարտականությունները
Սահմանադրական դատարանի անդամը պարտավոր է`
1) կատարել դատարանի նախագահի հանձնարարությունները նիստերում քննարկվելիք հարցերի նախապատրաստման վերաբերյալ.
2) մասնակցել դատարանի նիստերին և քվեարկություններին.
3) պահպանել դռնփակ խորհրդակցություններում անցկացված քննարկումների և քվեարկությունների գաղտնիությունը.
4) հավատարիմ մնալ սահմանադրական դատարանի անդամի երդմանը: