Հոդված 57. Հանրաքվեների, Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերի քննությունը
Հոդված 57. Հանրաքվեների, Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերի քննությունը
(վերնագիրը փոփ. 09.12.97 ՀՕ-167)
Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել`
1) Հանրապետության Նախագահը.
2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը.
3) Հանրապետության Նախագահի և պատգամավորության թեկնածուները` ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով:
Որպես պատասխանող կողմ, կարող է հանդես գալ հանրաքվեների կամ ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը:
Սահմանադրական դատարանում քննվող գործին առնչվող փաստական հանգամանքները քննության առարկա չեն կարող հանդիսանալ:
Հանրաքվեների, Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
(57-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.12.97 ՀՕ-167)