Հոդված 44. Նիստի ընթացակարգը
Հոդված 44. Նիստի ընթացակարգը
Նախագահողը նշանակված ժամին, հավաստիանալով, որ նիստն իրավազոր է, բացում է այն և հայտարարում քննության ենթակա գործը:
Նախագահողը պարզում է կողմերի և հրավիրված անձանց ներկայությունը և ստուգում կողմերի ներկայացուցիչների լիազորությունները, այնուհետև քննարկման է դնում գործի քննությունը սկսելու հարցը: Եթե դատարանը հնարավոր չի համարում սկսել գործի քննությունը, որոշում է կայացնում այն հետաձգելու մասին:
Նախագահողը կողմերին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները:
Սահմանադրական դատարանի նիստում գործի քննությունը սկսվում է զեկուցողի հաղորդմամբ: Զեկուցողին կարող են հարցեր տալ սահմանադրական դատարանի անդամները:
Զեկուցման ավարտից հետո սահմանադրական դատարանը լսում է գործի նյութերի հետազոտման կարգի մասին դատարանի անդամների կարծիքը կողմերի առաջարկությունները և այդ կապակցությամբ ընդունում է որոշում: Սահմանադրական դատարանի որոշմամբ գործի նյութերի հետազոտման համար սահմանված կարգը կարող է փոփոխվել: Գործի քննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ սահմանադրական դատարանի անդամների առաջարկությունները քննարկվում են անհապաղ:
(44-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.12.97 ՀՕ-167)