Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԸ

Հոդված 13. Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների նյութական ապահովությունը

գործել է մինչև 2006-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների նյութական ապահովությունը

Սահմանադրական դատարանի անդամի գործունեությունը երաշխավորելու նպատակով պետությունը նրա համար ապահովում է կյանքի և աշխատանքի արժանավայել պայմաններ:

Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների վարձատրության չափը սահմանվում է օրենքով:

Սույն օրենքի 14 հոդվածի առաջին մասի 1 կամ երկրորդ մասի 2 կետերով նախատեսված հիմքերով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման դեպքերում նրան տրվում է կենսաթոշակ` սահմանադրական դատարանի անդամի վարձատրության 75 %-ի չափով:

Սահմանադրական դատարանի անդամի համար սահմանվում է արձակուրդ` 36 աշխատանքային օր:

Դիմումի նախնական ուսումնասիրման և գործի քննության անհրաժեշտությունից ելնելով` սահմանադրական դատարանի նախագահը կարող է սահմանադրական դատարանի անդամներին արձակուրդից հետ կանչել:

Սահմանադրական դատարանի անդամներին սահմանադրական դատարանի նախագահի ներկայացմամբ կարող է շնորհվել դատավորի բարձրագույն որակավորման դաս:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներին դատարանի աշխատողների դասային կոչումներ շնորհում է սահմանադրական դատարանի նախագահը:

(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 09.12.97 ՀՕ-167)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։