Գլուխ 11 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 75. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 75. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Սահմանադրական դատարանը դիմումներ ընդունում է սահմանադրական դատարանի առաջին նախագահի նշանակումից մեկ ամիս հետո:
Մինչև սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ժամկետը, անցկացված հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել սահմանադրական դատարանի նախագահի նշանակումից ոչ շուտ, քան մեկ ամսվա և ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
6 դեկտեմբերի 1995 թ.
ՀՕ-19