Գլուխ 7 · ԴԻՄՈՒՄԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Հոդված 31. Գործը քննության ընդունելը
Հոդված 31. Գործը քննության ընդունելը
Դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով սահմանադրական դատարանի անդամը (անդամները) սահմանադրական դատարանի նախագահին զեկուցում է (զեկուցում են) դիմումի ուսումնասիրման արդյունքների մասին:
Զեկուցումից հետո եռօրյա ժամկետում սահմանադրական դատարանի նախագահը հրավիրում է սահմանադրական դատարանի նիստ գործը քննության ընդունելու հարցը լուծելու համար:
Գործը քննության ընդունելու մասին որոշում կայացնելու դեպքում սահմանադրական դատարանը քննությունը սկսում է ոչ ուշ, քան դիմումի մուտքագրումից 20 օր հետո, եթե սույն օրենքով այլ ժամկետներ չեն նախատեսված:
Սահմանադրական դատարանի ընդունած որոշման մասին դիմողը, ինչպես նաև շահագրգիռ անձինք և մարմինները տեղեկացվում են: