Գլուխ 7 · ԴԻՄՈՒՄԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Հոդված 29. Դիմումի ընդունումը սահմանադրական դատարանի կողմից
Հոդված 29. Դիմումի ընդունումը սահմանադրական դատարանի կողմից
Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ենթակա է պարտադիր գրանցման:
Մուտքագրված դիմումը ներկայացվում է սահմանադրական դատարանի նախագահին:
Եթե դիմումի մեջ բարձրացված հարցն ակնհայտորեն ընդդատյա չէ սահմանադրական դատարանին, կամ ըստ ձևի դիմումը չի համապատասխանում սույն օրենքի 27 և 28 հոդվածների պահանջներին կամ այն ներկայացված է սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունեցող մարմնի, անձի (անձանց) կողմից, ապա դիմողը հնգօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է սույն օրենքի պահանջներին իր դիմումի անհամապատասխանության մասին:
Սույն օրենքի պահանջներին դիմումի անհամապատասխանությունը վերացնելուց հետո դիմողը սահմանադրական դատարան կրկին դիմելու իրավունք ունի: