Գլուխ 8 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 37. Սահմանադրական դատարանի անդամի իրավունքները
Հոդված 37. Սահմանադրական դատարանի անդամի իրավունքները
Սահմանադրական դատարանի անդամն իրավունք ունի`
1) ծանոթանալ նիստում քննարկվելիք և քննարկված հարցերին առնչվող նյութերին.
2) նիստում քննարկվող հարցերի առնչությամբ հարցեր տալ, պարզաբանումներ ստանալ.
3) աշխատակարգային հարցերի վերաբերյալ արտահայտել իր կարծիքը.
4) առաջարկություններ անել, միջնորդություններ հարուցել:
(37-րդ հոդվածը լրաց. 09.12.97 ՀՕ-167)