Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 55. Օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը

գործել է մինչև 2006-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 55. Օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը

(վերնագիրը փոփ. 09.12.97 ՀՕ-167)

Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել`

1) Հանրապետության Նախագահը.

2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը:

Սահմանադրական դատարանը դիմումում առաջադրված հարցի առնչությամբ պարզում է դրանում նշված իրավական ակտի կամ վերջինիս առանձին դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը, հիմք ընդունելով`

1) իրավական ակտի ձևը.

2) իրավական ակտն ընդունելու ժամանակը, ստորագրելու, հրապարակելու և գործողության մեջ դնելու սահմանված կարգի պահպանումը.

3) իրավական ակտի նորմերի բովանդակությունը.

4) մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց թույլատրելի սահմանափակումների շրջանակները և հիմքերը.

5) Սահմանադրությամբ նախատեսված` իշխանությունների տարանջատման սկզբունքը.

6) պետական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները.

7) Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը:

(55-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.12.97 ՀՕ-167)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։