Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 56. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը

գործել է մինչև 2006-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 56. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը

(վերնագիրը փոփ. 09.12.97 ՀՕ-167)

Մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը, նրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով սահմանադրական դատարան դիմում է Հանրապետության Նախագահը:

Տվյալ գործով սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող.

2) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները, ամբողջությամբ կամ դրանց մի մասը, ճանաչել Սահմանադրությանը չհամապատասխանող:

(56-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.12.97 ՀՕ-167)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։