Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 58. Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի կամ վերացած ճանաչելու հարցերի քննությունը

գործել է մինչև 2006-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 58. Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի կամ վերացած ճանաչելու հարցերի քննությունը

(վերնագիրը փոփ. 09.12.97 ՀՕ-167)

Սահմանադրության 100 հոդվածի 4 կետով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել`

1) Հանրապետության Նախագահը.

2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը:

Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով սահմանադրական դատարան կարելի է դիմել ոչ ուշ, քան Հանրապետության Նախագահի ընտրության օրվանից տասը օր առաջ:

Սահմանադրական դատարանը դիմումն ընդունում է նախնական քննարկման, գործը քննում և գործով որոշում է կայացնում դիմումը ստանալուց հետո չորսօրյա ժամկետում:

(58-րդ հոդվածը փոփ. 09.12.97 ՀՕ-167)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։