Գլուխ 10 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 66. Որոշումների և եզրակացությունների ընդունումը
Հոդված 66. Որոշումների և եզրակացությունների ընդունումը
Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ` անդամների անվանական հարցման միջոցով:
Նախագահողը քվեարկում է վերջում:
Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` բացառությամբ սույն օրենքի 63 հոդվածով նախատեսված դեպքի:
Սահմանադրական դատարանն ընդունում է եզրակացություններ անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Սահմանադրական դատարանի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ կամ հրաժարվել քվեարկությունից:
Եթե սահմանադրական դատարանը դռնփակ խորհրդակցությունում քննարկվող հարցի վերաբերյալ որոշում և եզրակացություն չի ընդունում, դիմումը համարվում է մերժված: