Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 68. Որոշման կամ եզրակացության շարադրանքը

գործել է մինչև 2006-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 68. Որոշման կամ եզրակացության շարադրանքը

Սահմանադրական դատարանի որոշումը կամ եզրակացությունը, կախված գործի բնույթից, պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) որոշման կամ եզրակացության անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) կողմերի մասին անհրաժեշտ տվյալները.

3) քննվող հարցը, առիթները և հիմքերը.

4) Սահմանադրության այն հոդվածը, որի համաձայն դատարանն իրավասու է քննել տվյալ գործը.

5) դիմումի համառոտ բովանդակությունը.

6) փաստական և այլ հանգամանքները, որոնք հետազոտվել են դատարանի կողմից.

7) Սահմանադրության և սույն օրենքի այն հոդվածները, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում կամ եզրակացություն ընդունելիս.

8) դատարանի կողմից ընդունված որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող փաստարկները, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այն փաստարկները, որոնք հերքում են կողմերի պնդումները.

9) որոշման կամ եզրակացության ձևակերպումը.

10) որոշման վերջնական լինելու և վերանայման ենթակա չլինելու մասին նշումը.

11) որոշման` հրապարակման պահից ուժի մեջ մտնելու մասին նշումը:

Սահմանադրական դատարանի գործով կայացված որոշումը կամ եզրակացությունը ստորագրում է նիստը վարողը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։