Հոդված 11
Հոդված 11
Վտանգավոր իրավիճակները և արտակարգ հումանիտար իրավիճակները
Մասնակից պետությունները, միջազգային իրավունքով սահմանված իրենց պարտավորություններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և ապահովությունը վտանգավոր իրավիճակներում, այդ թվում` զինված հակամարտությունների, արտակարգ հումանիտար իրավիճակների և բնական աղետների դեպքում: