Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

Աշխատանքն ու զբաղվածությունը

1. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքի իրավունքը. սա ներառում է ապրուստի միջոցներ վաստակելու իրավունքը աշխատանքի միջոցով, որը նա ձեռք է բերում իր ազատ ընտրության ու համաձայնության պայմաններում, ինչպես նաև աշխատուժի շուկայում և հաշմանդամություն ունեցող անձի համար բաց, ընդգրկուն ու մատչելի աշխատանքային միջավայրում: Մասնակից պետությունները պաշտպանում են աշխատանքի իրավունքը և նպաստում դրա կիրառմանը, ի թիվս այն անձանց, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել աշխատանքի ընթացքում, և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում նաև օրենսդրության միջոցով, որպեսզի, մասնավորապես.

ա) արգելեն խտրականությունը հաշմանդամության պատճառով` կապված բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են զբաղվածության տարբեր տեսակներին, ներառյալ աշխատուժի հավաքագրման, վարձակալության ու աշխատանքի ընդունման պայմանները, զբաղվածության շարունակականությունը, աշխատանքային առաջընթաց ունենալը և անվտանգ ու առողջ աշխատանքային պայմանները.

բ) պաշտպանեն հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքի արդար ու բարենպաստ պայմաններ ունենալու իրավունքները, ներառյալ` միևնույն աշխատանքի հավասար հնարավորություններ և հավասար վարձատրություն, անվտանգ ու առողջ աշխատանքային պայմաններ, այդ թվում` պաշտպանություն ոտնձգություններից և վնասի փոխհատուցում.

գ) ապահովեն, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան մյուսների հետ հավասար հիմունքներով իրականացնել իրենց աշխատանքի և արհմիութենական իրավունքները.

դ) հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնեն տեխնիկական և մասնագիտական ընդհանուր ծրագրերը, աշխատանքի տեղավորման ծառայությունները և մասնագիտական ու շարունակական ուսուցումը.

ե) հաշմանդամություն ունեցող անձանց համար զարգացնեն աշխատանքային հնարավորությունները և նպաստեն աշխատանքային առաջընթացին աշխատուժի շուկայում, ինչպես նաև աջակցեն աշխատանք գտնելու, ձեռք բերելու, պահպանելու և աշխատանքի վերադառնալու հարցերում.

զ) զարգացնեն հնարավորությունները ինքնագործունեության, ձեռնարկատիրության բնագավառում, նպաստեն ընկերությունների զարգացմանն ու սեփական բիզնեսի ստեղծմանը.

է) հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանքի անցնեն պետական հատվածում.

ը) հաշմանդամություն ունեցող անձանց աջակցեն աշխատանքի անցնել մասնավոր հատվածում համապատասխան քաղաքականության ու միջոցառումների միջոցով, որոնք կարող են ներառել գործողությունների հաստատուն ծրագրեր, խթանիչ և այլ միջոցառումներ.

թ) ապահովեն, որ աշխատավայրում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվեն անհրաժեշտ հնարավորություններ.

ժ) նպաստեն հաշմանդամություն ունեցող անձանց` աշխատուժի բաց շուկայում աշխատանքային փորձ ձեռք բերելուն.

ժա) նպաստեն հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական վերականգնման, աշխատանքի պահպանման և աշխատանքին վերադառնալու ծրագրերի իրականացմանը:

2. Մասնակից պետություններն ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք չպահվեն ստրկության կամ ծառայության մեջ և մյուսների հետ հավասար հիմունքներով պաշտպանված լինեն հարկադիր կամ պարտադիր աշխատանքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։