Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

Մասնակցությունը քաղաքական ու հասարակական կյանքում

Մասնակից պետությունները երաշխավորում են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքները և մյուսների հետ հավասար հիմունքներով դրանցից օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև պարտավորվում են.

ա) ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք մյուսների հետ հավասար հիմունքներով, ուղղակիորեն կամ ազատ կերպով ընտրված ներկայացուցիչների միջոցով, արդյունավետ ու լիարժեք կերպով մասնակցություն ունենան քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ քվեարկելու և ընտրվելու նրանց իրավունքը և հնարավորությունը.

(i) ապահովելով, որ քվեարկության ընթացակարգերը, վայրերը և միջոցները լինեն մատչելի ու դյուրին հասկանալու և գործածության համար.

(ii) պաշտպանելով հաշմանդամություն ունեցող անձանց` ընտրությունների և հանրաքվեների գաղտնի քվեարկության իրավունքը առանց ահաբեկման, ինչպես նաև ապահովելով պետական բոլոր մակարդակներում ընտրվելու, պաշտոն զբաղեցնելու և հանրային գործառույթներ իրականացնելու նրանց իրավունքը` անհրաժեշտության դեպքում աջակցելով օժանդակ ու նոր տեխնոլոգիաների օգտագործմանը.

(iii) երաշխավորելով հաշմանդամություն ունեցող անձանց` որպես ընտրողների կամքի ազատ արտահայտումը և, այս նպատակով, անհրաժեշտության դեպքում և նրանց խնդրանքով` թույլատրելով իրենց ընտրությամբ որևէ անձի օգնությունը քվեարկություն կատարելիս:

բ) Ակտիվորեն նպաստելով այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որում հաշմանդամություն ունեցող անձինք առանց խտրականության և մյուսների հետ հավասար հիմունքներով կկարողանան արդյունավետ ու լիարժեք կերպով մասնակցություն ունենալ հանրային գործերի կառավարմանը, ինչպես նաև խրախուսելով նրանց մասնակցությունը հանրային գործերում, ներառյալ.

(i) մասնակցությունը երկրի հանրային ու քաղաքական կյանքով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների և ընկերությունների գործունեությանը, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների գործունեությանն ու ղեկավարմանը.

(ii) հիմնելով այնպիսի կազմակերպություններ, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց կներկայացնեն միջազգային, ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում, և միանալով դրանց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։