Հոդված 7
Հոդված 7
Հաշմանդամություն ունեցող երեխաները
1. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար հաշմանդամություն ուեցող երեխաների` մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով օգտվելը:
2. Հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող բոլոր գործողություններում երեխայի բարձրագույն շահերը համարվում են առաջնահերթ:
3. Մասնակից պետությունները հաշմանդամություն ունեցող երեխաներին ապահովում են իրենց վերաբերող հարցերի շուրջ կարծիքներն ազատ արտահայտելու իրավունքով, նրանց տեսակետներին տրվում է տարիքին ու հասունությանը համապատասխան կշիռ մյուս երեխաներին հավասար հիմունքներով, և այդ իրավունքն իրականացնելու համար տրամադրվում է հաշմանդամությանը անհրաժեշտ ու տարիքին համապատասխան աջակցություն: