Անցնել բովանդակությանը

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32

Միջազգային համագործակցություն

1. Մասնակից պետությունները գիտակցում են միջազգային համագործակցության ու դրա խթանման կարևորությունը ազգային մակարդակում սույն Կոնվենցիայի նպատակների ու խնդիրների իրականացման համար և ձեռնարկում են անհրաժեշտ ու արդյունավետ միջոցներ այս ուղղությամբ` համագործակցելով համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ: Նման միջոցները մասնավորապես ներառում են հետևյալ քայլերը.

ա) ապահովել, որ միջազգային համագործակցությունը, ներառյալ միջազգային զարգացման ծրագրերը, լինեն համակողմանի և մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար.

բ) նպաստել ու աջակցել կարողությունների զարգացմանը մասնավորապես տեղեկատվության, փորձի, ուսուցման ծրագրերի ու լավագույն գործելակերպի փոխանակման միջոցով.

գ) նպաստել համագործակցությանը հետազոտությունների և գիտատեխնիկական գիտելիքների մատչելիության ուղղությամբ.

դ) անհրաժեշտության դեպքում տրամադրել տեխնիկական ու տնտեսական աջակցություն` մասնավորապես նպաստելով մատչելիությանը և փոխանակելով մատչելի ու օժանդակող տեխնոլոգիաներ:

2. Սույն հոդվածի դրույթները չպետք է հակասեն յուրաքանչյուր մասնակից պետության` սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։