Հոդված 15
Հոդված 15
Խոշտանգումներից կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից ազատումը
1. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Մասնավորապես, ոչ ոք չպետք է առանց իր համաձայնության ենթարկվի բժշկական կամ գիտական փորձերի:
2. Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ օրենսդրական, վարչական, դատական կամ այլ միջոցներ` կանխելու համար, որ համշանդամություն ունեցող անձինք, այլ անձանց հետ հավասար հիմունքներով, չենթարկվեն խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: