Հոդված 3
Հոդված 3
Ընդհանուր սկզբունքները
Սույն Կոնվենցիայի սկզբունքներն են.
ա. հարգանք արժանապատվության, անհատի ինքնուրույնության, ազատ ընտրության և անձի անկախության իրավունքի նկատմամբ.
բ. խտրականության բացառում.
գ. հանրային կյանքում լիակատար և արդյունավետ մասնակցություն և ներգրավվածություն.
դ. հարգանք հաշմանդամություն ունեցող անձանց յուրահատուկ լինելու նկատմամբ և նրանց` որպես մարդկային բազմազանության և մարդկության մաս ընդունելը,
ե. հնարավորությունների հավասարություն.
զ. մատչելիություն.
է. հավասարություն տղամարդկանց և կանանց միջև.
ը. հարգանք հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների նկատմամբ և հարգանք հաշմանդամ երեխաների` իրենց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ: