Հոդված 35
Հոդված 35
Մասնակից պետությունների կողմից ներկայացվող հաշվետվությունները
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն համապատասխան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով Կոմիտեին ներկայացնում է համապարփակ հաշվետվություն սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցառումների և այս հարցերում արձանագրված առաջընթացի մասին:
2. Դրանից հետո մասնակից պետությունները ներկայացնում են հաշվետվություններ առնվազն 4 տարին մեկ անգամ կամ ցանկացած պահի` Կոմիտեի ներկայացրած պահանջի դեպքում:
3. Կոմիտեն սահմանում է այս հաշվետվությունների բովանդակության վերաբերյալ ուղեցույցներ:
4. Այն մասնակից պետությունը, որը ներկայացրել է համապարփակ նախնական հաշվետվություն, իր հետագա հաշվետվություններում կարող է չկրկնել նախկինում տրամադրած տեղեկատվությունը: Կոմիտեին ներկայացվող հաշվետվություններ նախապատրաստելիս մասնակից պետություններին առաջարկվում է հաշվետվությունների ներկայացման գործընթացը դարձնել բաց և թափանցիկ` պատշաճ ուշադրություն դարձնելով սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին:
5. Հաշվետվության մեջ կարող են նշվել այն գործոններն ու դժվարությունները, որոնք ազդում են սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վրա: