Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Իրազեկվածության բարձրացումը

1. Մասնակից պետությունները պարտավորվում են անհապաղ, արդյունավետ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել.

ա. բարձրացնելու համար հասարակության, այդ թվում` ընտանիքում, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը և հարգանք սերմանելու համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության նկատմամբ.

բ. պայքարելու համար հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող, նաև սեռային ու տարիքային առանձնահատկություններով պայմանավորված կարծրատիպերի, նախապաշարմունքների և վնասակար ավանդույթների դեմ կյանքի բոլոր բնագավառներում.

գ. բարձրացնելու համար իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց ունակությունների ու ներդրումների վերաբերյալ:

2. Այս նպատակով իրականացվող միջոցառումները ներառում են.

ա. հասարակության իրազեկվածության բարձրացմանն ուղղված արդյունավետ քարոզարշավներ նախաձեռնելու և իրականացնելու գործընթացները, որոնց նպատակն է.

(i) խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ճանաչումը,

(ii) նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց դրական կերպով ընկալելու և նրանց մասին սոցիալական իրազեկվածության ավելի բարձր մակարդակ ապահովելու խնդիրներին,

(iii) բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց հմտությունների, առավելությունների և ունակությունների, ինչպես նաև աշխատավայրում և աշխատուժի շուկայում նրանց ներդրումների վերաբերյալ.

բ. հարգալից վերաբերմունքի սերմանումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների նկատմամբ կրթական համակարգի բոլոր մակարդակներում, այդ թվում` երեխաների մեջ, դեռ վաղ հասակից.

գ. լրատվամիջոցներին աջակցումը, որպեսզի վերջիններս ներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխան.

դ. հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց իրավունքների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ուսուցողական ծրագրեր իրականացնելուն օժանդակելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։