Հոդված 38
Հոդված 38
Կոմիտեի հարաբերությունները այլ մարմինների հետ
Սույն Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն ապահովելու և սույն Կոնվենցիայով կարգավորվող ոլորտում միջազգային համագործացկությունը խրախուսելու նպատակով.
ա) Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալությունները և մյուս մարմինները կարող են ներկայացված լինել սույն Կոնվենցիայի այն դրույթների կիրարկմանն առնչվող քննարկումներին, որոնք գտնվում են իրենց լիազորությունների շրջանակներում: Կոմիտեն կարող է, իր հայեցողությամբ, հրավիրել մասնագիտացված գործակալությունների և այլ իրավասու մարմինների` տրամադրելու փորձագիտական խորհրդատվություն Կոնվենցիայի կիրարկման այն ոլորտներում, որոնք իրենց լիազորությունների շրջանակում են: Կոմիտեն կարող է առաջարկել Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություններին և այլ մարմիններին ներկայացնել հաշվետվություններ Կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ այն ոլորտներում, որոնք գտնվում են իրենց գործունեության սահմաններում.
բ) իր հանձնագրի իրականացման ընթացքում Կոմիտեն խորհրդակցում է համապատասխան այլ մարմինների հետ, որոնք ստեղծվել են մարդու իրավունքների մասին միջազգային պայմանագրերով` նպատակ ունենալով ապահովել համապատասխանությունը նրանց կողմից ներկայացվող հաշվետվության համապատասխան ուղեցույցներում, առաջարկներում ու ընդհանուր առաջարկություններում և խուսափել կրկնություններից, գործառույթների կրկնօրինակումից և համընկնումից: