Անցնել բովանդակությանը

Հոդված 44

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 44

Տարածաշրջանային ինտեգրման կազմակերպությունները

1. «Տարածաշրջանային ինտեգրման կազմակերպություն» նշանակում է` տվյալ տարածաշրջանի անկախ պետությունների կողմից հիմնադրված կազմակերպություն, որին իր անդամ պետությունները տվել են Կոնվենցիայով կարգավորվող հարցերին առնչվող իրավասություններ: Այսպիսի կազմակերպությունները պաշտոնական հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերում հայտարարում են Կոնվենցիայով կարգավորվող հարցերին առնչվող իրենց իրավասությունների շրջանակները: Այնուհետև նրանք ավանդապահին տեղեկացնում են իրենց իրավասության շրջանակներում կատարվող ցանկացած էական փոփոխության մասին:

2. Սույն Կոնվենցիայում «մասնակից պետություններին» կատարված հղումները կիրառվում են նման կազմակերպությունների նկատմամբ` նրանց իրավասությունների սահմաններում:

3. Սույն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 1-ին կետի և 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի նպատակներով տարածաշրջանային ինտեգրման կազմակերպության կողմից ի պահ հանձնված ոչ մի փաստաթուղթ չի հաշվարկվում:

4. Տարածաշրջանային ինտեգրման կազմակերպություններն իրենց լիազորության սահմաններում կարող են օգտագործել մասնակից պետությունների համաժողովների ժամանակ քվեարկելու իրենց իրավունքը ձայների այնպիսի քանակով, որը հավասար է սույն Կոնվենցիային միացած իրենց մասնակից պետությունների ձայների քանակին: Նման կազմակերպությունը չի օգտագործում ձայնի իր իրավունքը, եթե իր մասնակից պետությունը արդեն օգտագործել է այդ իրավունքը, և հակառակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։