Անցնել բովանդակությանը

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

Վիճակագրությունն ու տվյալների հավաքումը

1. Մասնակից պետությունները պարտավորվում են հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, ներառյալ` վիճակագրական ու հետազոտական տվյալներ, որոնք հնարավորություն կտան մշակել ու իրականացնել սույն Կոնվենցիան կիրարկելու համար անհրաժեշտ քաղաքականություն: Այս տեղեկատվության հավաքման ու պահպանման գործընթացը.

ա) պետք է համապատասխանի իրավականորեն սահմանված երաշխիքներին, ներառյալ` տվյալների պաշտպանության մասին օրենսդրությանը, որը կապահովի հաշմանդամություն ունեցող անձանց անձնական կյանքի գաղտնիությունը և հարգանքը դրա նկատմամբ.

բ) պետք է համապատասխանի միջազգայնորեն ընդունված նորմերին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, իսկ վիճակագրական տվյալներ հավաքելիս ու օգտագործելիս` բարոյական սկզբունքները:

2. Սույն հոդվածի համաձայն հավաքվող տեղեկատվությունը անհրաժեշտության դեպքում պետք է առանձնացվի և օգտագործվի անդամ պետությունների` սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը գնահատելուն օգնելու համար, ինչպես նաև նպատակ ունենալով վեր հանելու հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած արգելքները և արձագանքելու դրանց նրանց իրավունքներն իրականացնելիս:

3. Մասնակից պետությունները պարտավորություն են ստանձնում այդ վիճակագրության տարածման համար և ապահովում են, որ այն մատչելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց և այլոց համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։