Հոդված 6
Հոդված 6
Հաշմանդամություն ունեցող կանայք
1. Մասնակից պետությունները գիտակցում են, որ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները ենթարկվում են խտրականության բազմաթիվ ձևերի, և այս նպատակով միջոցներ են ձեռնարկում` ապահովելու համար նրանց` մարդու բոլոր իրավունքներից և հիմնարար ազատություններից լիակատար և հավասար օգտվելը:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի ապահովեն կանանց լիակատար զարգացումը, առաջխաղացումը և հնարավորությունների մեծացումը` նպատակ ունենալով երաշխավորել նրանց` սույն Կոնվենցիայում ամրագրված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումն ու դրանցից օգտվելը: