Հոդված 39
Հոդված 39
Կոմիտեի հաշվետվությունը
Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ Կոմիտեն Գլխավոր ասամբլեային և Տնտեսական ու սոցիալական խորհրդին հաշվետվություն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ, ինչպես նաև առաջարկներ ու ընդհանուր առաջարկություններ է ներկայացնում, որոնք հիմնված են մասնակից պետություններից ստացված հաշվետվությունների ու տեղեկատվության վրա: Նման առաջարկները և ընդհանուր առաջարկությունները պետք է ներառվեն Կոմիտեի հաշվետվության մեջ մասնակից պետությունների կողմից ներկայացված դիտողությունների հետ միասին, եթե այդպիսիք կան: