Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Մատչելիությունը

1. Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ, որպեսզի նրանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովեն ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներն ու համակարգերը, ինչպես նաև այլ հարմարությունների ու ծառայությունների մատչելիությունը, որոնք հասանելի են հասարակությանը և´ քաղաքներում, և´ գյուղական վայրերում: Այս միջոցները, որոնք ներառում են խոչընդոտների և արգելքների բացահայտումը և վերացումը, կիրառվում են մասնավորապես.

ա) կառույցների, ճանապարհների, փոխադրամիջոցների, բացօթյա և փակ հաստատությունների, այդ թվում` դպրոցների, բնակելի տարածքների, բժշկական հաստատությունների և աշխատավայրերի նկատմամբ.

բ) տեղեկատվության, հաղորդակցության և այլ ծառայությունների նկատմամբ, ներառյալ էլեկտրոնային ծառայությունները:

2. Մասնակից պետությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում նաև.

ա. մշակելու, տարածելու և վերահսկելու համար հանրությանը հասանելի կամ տրամադրվող հարմարությունների և ծառայությունների մատչելիությունն ապահովող նվազագույն չափորոշիչների և ուղեցույցների իրականացումը.

բ. ապահովելու համար, որ հանրությանը հասանելի կամ տրամադրվող հարմարություններ կամ ծառայություններ մատուցող մասնավոր ձեռնարկությունները հաշվի առնեն հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության բոլոր կողմերը.

գ. որ շահագրգիռ կողմերի համար կազմակերպեն ուսուցողական դասընթացներ հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացող մատչելիության հիմնահարցերի վերաբերյալ.

դ. հանրային նշանակության կառույցներում և հաստատություններում կիրառելու համար Բրայլի համակարգը և դյուրընթեռնելի ու հասկանալի նշաններ.

ե. տրամադրելու համար օգնության տարբեր ձևեր, այդ թվում` ուղեկցողներ, ընթերցողներ ու նշանների լեզվի մասնագետ թարգմանիչներ` կառույցների և հասարակական նշանակության այլ հաստատությունների մատչելիությունն ապահովելու համար.

զ. մշակելու համար օգնության ու աջակցության համապատասխան այլ ձևեր հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով.

է. որ հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովեն տեղեկատվական ու հաղորդակցական նոր տեխնոլոգիաների ու համակարգերի, այդ թվում` ինտերնետի մատչելիությունը.

ը. օժանդակելու համար տեղեկատվական ու հաղորդակցական մատչելի տեխնոլոգիաների ու համակարգերի նախագծմանը, մշակմանը, արտադրությանը և տարածմանը վաղ փուլում, որպեսզի նման տեխնոլոգիաները և համակարգերը հասանելի դառնան նվազագույն ծախսերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։