Հոդված 21
Հոդված 21
Խոսքի ու կարծիքի ազատությունը և տեղեկատվության մատչելիությունը
Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան իրականացնել խոսքի ու կարծիքի ազատության իրավունքը, ինչպես նաև փնտրել, ստանալ և տարածել տեղեկություններ ու գաղափարներ մյուսների հետ հավասար հիմունքներով և հաղորդակցության իրենց նախընտրած բոլոր միջոցներով` Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված կարգով, այդ թվում.
ա) հաշմանդամություն ունեցող անձանց ճիշտ ժամանակին ու առանց հավելյալ ծախսերի տրամադրելով հասարակության համար նախատեսված տեղեկատվություն մատչելի ձևաչափերով և հաշանդամության տարբեր տեսակներին հատուկ տեխնոլոգիաներով.
բ) պաշտոնական հարաբերություններում ընդունելով շարժուձևերի լեզվի, Բրայլի համակարգի, հաղորդակցության ուժեղացուցիչ ու այլընտրանքային միջոցների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց նախընտրած` հաղորդակցության այլ մատչելի միջոցների, տեսակների ու ձևաչափերի օգտագործումը և նպաստելով դրան.
գ) պահանջելով հասարակությանը ծառայություններ մատուցող մասնավոր ձեռնարկություններից հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվություն տրամադրել և ծառայություններ մատուցել նրանց համար մատչելի և կիրառելի ձևաչափերում, նաև` ինտերնետի միջոցով.
դ) զանգվածային լրատվական միջոցներից և ինտերնետի միջոցով տեղեկատվություն տրամադրողներից պահանջելով իրենց ծառայությունները մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար.
ե) ընդունելով շարժուձևերի լեզվի օգտագործումը և նպաստելով դրան: