Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Արդարադատության մատչելիությունը

1. Մասնակից պետությունները հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովում են արդարադատության մատչելիությամբ` տրամադրելով նաև ընթացակարգային ու տարիքին համապատասխան այնպիսի հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան ապահովելու նրանց արդյունավետ մասնակցությունը, որպես ուղղակի կամ անուղղակի մասնակիցներ, ինչպես նաև` որպես վկաներ, դատական բոլոր ընթացակարգերին, նաև` քննչական և այլ նախնական փուլերում:

2. Որպեսզի աջակցեն հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության մատչելիության ապահովմանը, մասնակից պետությունները պետք է կազմակերպեն համապատասխան ուսուցողական դասընթացներ արդարադատության վարչական համակարգի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության և կալանավայրերի անձնակազմերի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։