Հոդված 12
Հոդված 12
Օրենքի առաջ հավասարությունը
1. Մասնակից պետությունները վերահաստատում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք ամենուր ունեն իրավահավասար պաշտպանության իրավունք:
2. Մասնակից պետությունները գիտակցում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով ունեն իրավունակություն կյանքի բոլոր ոլորտներում:
3. Մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնեն այն աջակցությունը, որը կարող է պահանջվել նրանց իրավունակությունը կիրառելիս:
4. Մասնակից պետություններն ապահովում են, որ իրավունակության կիրառմանն առնչվող միջոցներով սահմանվեն համապատասխան և արդյունավետ երաշխիքներ` կանխելու համար չարաշահումները` մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն: Նման երաշխիքներն ապահովում են, որ իրավունակության կիրառմանն ուղղված միջոցներով հարգվեն անձի իրավունքները, կամքն ու նախասիրությունները, զերծ լինեն շահերի բախումից և չափից մեծ ազդեցությունից, համահունչ լինեն անհատի անձնական հանգամանքներին և մշակվեն դրանց համապատասխան, կիրառվեն հնարավորինս կարճ ժամկետներում և ենթարկվեն կանոնավոր վերահսկողության իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի կամ դատական մարմնի կողմից: Այս երաշխիքները պետք է համահունչ լինեն այն ազդեցությանը, որ նման միջոցները գործում են անձի իրավունքների ու շահերի վրա:
5. Սույն հոդվածի դրույթների համաձայն` մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ ու արդյունավետ միջոցներ, որպեսզի ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքը իրենց սեփականությունը տնօրինելու կամ ժառանգելու, սեփական ֆինանսական գործարքները վերահսկելու և բանկային վարկերից, հիպոտեկից և ֆինանսական վարկավորման այլ միջոցներից օգտվելու համար, ինչպես նաև երաշխավորում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք կամայականորեն չեն զրկվի իրենց սեփականությունից: