Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Տեղաշարժվելու ազատությունը և քաղաքացիությունը

1. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսներին հավասար հիմունքներով ազատ տեղաշարժվելու, իրենց բնակության վայրի և քաղաքացիության ազատ ընտրության իրավունքները, ինչպես նաև ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք.

ա. իրավունք ունենան քաղաքացիություն ստանալ և փոխել, կամայականորեն կամ հաշմանդամության պատճառով չզրկվեն իրենց քաղաքացիությունից.

բ. հաշմանդամության պատճառով չզրկվեն իրենց քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթեր ստանալու, տնօրինելու և օգտագործելու, ինչպես նաև համապատասխան գործընթացներից օգտվելու հնարավորությունից, ինչպես, օրինակ, ներգաղթի ընթացակարգերն են, որոնք կարող են անհրաժեշտ լինել ազատ տեղաշարժի իրավունքը իրականացնելիս.

գ. ազատ լինեն հեռանալու ցանկացած երկրից, ներառյալ` իրենց հայրենիքից.

դ. կամայականորեն կամ հաշմանդամության պատճառով չզրկվեն իրենց հայրենիք մուտք գործելու իրավունքից:

2. Հաշմանդամություն ունեցող երեխաները գրանցվում են ծնվելուց անմիջապես հետո, ի ծնե ունեն անուն ու քաղաքացիություն ստանալու իրավունք և, հնարավորության դեպքում, իրենց ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի տակ գտնվելու իրավունք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։