Հոդված 19
Հոդված 19
Անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` համայնքում ապրելու հավասար իրավունքը` մյուսների հետ հավասար հիմունքներով ընտրության հնարավորությամբ, ձեռնարկում են արդյունավետ և համապատասխան միջոցներ` օժանդակելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` այս իրավունքից լիակատար օգտվելուն, նրանց լիարժեք ներգրավվածությանը և մասնակցությանը համայնքում, ինչպես նաև ապահովում են, որ.
ա. հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով հնարավորություն ունենան ընտրելու իրենց բնակության վայրը, որտեղ և ում հետ են ապրելու, ստիպված չլինեն ապրել բնակության ինչ-որ պայմաններում.
բ. հաշմանդամություն ունեցող անձինք օգտվեն մի շարք ներտնային, բնակության հետ կապված և համայնքային աջակցության այլ ծառայություններից և ստանան համայնքում ապրելու և ներգրավվելու, ինչպես նաև համայնքից չմեկուսացվելու համար անհրաժեշտ անձնական աջակցություն.
գ. բնակչության համար նախատեսված համայնքային ծառայությունները և հնարավորությունները հավասարապես հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց և համապատասխանեն նրանց կարիքներին: