Հոդված 20
Հոդված 20
Անհատական շարժունակությունը
Մասնակից պետությունները ձեռնարկում են արդյունավետ միջոցներ, որպեսզի ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորինս ինքնուրույն շարժունակությունը, այդ թվում.
ա) նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց անհատական շարժունակությանը նրանց նախընտրած միջոցներով ու պահին և մատչելի գներով.
բ) հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելով շարժունակություն ապահովող օժանդակ որակյալ սարքավորումները, պարագաները, օժանդակող տեխնոլոգիաները և օգնող անձանց ու միջնորդների ծառայությունները, որոնք նաև հաշմանդամություն ունեցող անձանց պետք է տրամադրվեն մատչելի գներով.
գ) շարժունակության հմտությունների վերաբերյալ դասընթացներ կազմակերպելով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հետ աշխատող մասնագետների համար.
դ) պահանջելով շարժունակություն ապահովող օժանդակ սարքավորումներ, պարագաներ և օժանդակող տեխնոլոգիաներ արտադրող ձեռնարկություններից հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց շարժունակության բոլոր ասպեկտները: