Հոդված 22
Հոդված 22
Անձնական կյանքի նկատմամբ հարգանքը
1. Անկախ բնակության վայրից կամ կենսաձևից` ոչ մի հաշմանդամություն ունեցող անձի անձնական կյանքը, ընտանիքը, տունը, նամակագրությունը կամ հաղորդակցության այլ ձևերը չպետք է ենթարկվեն կամայական կամ անօրինական միջամտության, կամ չպետք է անօրինական քայլեր կատարվեն նրա պատվի ու հեղինակության դեմ: Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նման միջամտությունից կամ անօրինական քայլերից օրենքով պաշտպանության իրավունք:
2. Մասնակից պետությունները պետք է պաշտպանեն, որ հաշմանդամություն ունեցող անձինք մյուսների հետ հավասար հիմունքներով ունենան անձնական, առողջական կամ վերականգնողական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիություն: