Հոդված 28
Հոդված 28
Կենսապահովման բավարար մակարդակն ու սոցիալական պաշտպանությունը
1. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ընտանիքների` կենսապահովման բավարար մակարդակ ունենալու իրավունքը, որը նախատեսում է նաև բավարար քանակությամբ սննդով, հագուստով ապահովված լինելը, բնակության վայրի առկայությունը, ինչպես նաև մշտապես բարելավվող կենսական պայմանները, և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում այս իրավունքի իրականացումն ապահովելու ու դրան նպաստելու համար` առանց հաշմանդամության պատճառով խտրականության:
2. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության իրավունքը և ընդունում են, որ նրանք պետք է օգտվեն այդ իրավունքից առանց հաշմանդամության պատճառով խտրականության, և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում այս իրավունքի իրականացումն ապահովելու ու դրան նպաստելու համար, նաև միջոցներ են ձեռնարկում.
ա) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձանց հավասարապես մատչելի լինեն մաքուր ջրի ծառայությունները, անհրաժեշտ ու հնարավոր բոլոր ծառայությունները, պարագաները և աջակցության այն միջոցները, որոնք նախատեսված են հաշմանդամության կարիքները հոգալու համար.
բ) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց, աղջիկներին ու տարեցներին մատչելի լինեն սոցիալական պաշտպանության և աղքատության հաղթահարման ծրագրերը.
գ) ապահովելու համար, որ չքավոր հաշմանդամություն ունեցող անձինք ու նրանց ընտանիքները ստանան պետական աջակցություն հաշմանդամության ծախսերը հոգալու համար, ինչպես նաև համապատասխան ուսուցում, խորհրդատվություն, ֆինանսական աջակցություն և ժամանակավոր խնամք.
դ) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի լինեն բնակարանով ապահովելու պետական ծրագրերը.
ե) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձանց հավասարապես մատչելի լինեն ծերության կենսաթոշակները և ծրագրերը: