Անցնել բովանդակությանը

Հոդված 33

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33

Ներպետական կիրարկումը և վերահսկումը

1. Մասնակից պետությունները, համաձայն իրենց կազմակերպչական համակարգի, պետք է կառավարությունում սահմանեն համապատասխան շրջանակներ, որոնք կզբաղվեն սույն Կոնվենցիայի կիրարկման հետ կապված հարցերով և պատշաճ կերպով կուսումնասիրեն կառավարությունում համակարգման մեխանիզմների հաստատման կամ ստեղծման հնարավորությունները` նպաստելու համար համապատասխան աշխատանքների իրականացմանը տարբեր հատվածներում և մակարդակներում:

2. Մասնակից պետությունները պետք է, իրենց իրավական ու վարչական համակարգերին համապատասխան, պահպանեն, ամրապնդեն, հաստատեն կամ ստեղծեն յուրաքանչյուր մասնակից պետությունում այնպիսի համակարգ, որը անհրաժեշտության դեպքում կներառի մեկ կամ մի քանի անկախ մեխանիզմ, որը կաջակցի, կպաշտպանի և կվերահսկի սույն Կոնվենցիայի կիրարկումը: Նման մեխանիզմներ հաստատելիս կամ ստեղծելիս մասնակից պետությունները պետք է հաշվի առնեն ներպետական հաստատությունների կարգավիճակին և գործունեությանը վերաբերող սկզբունքները` մարդու իրավունքները պաշտպանելու ու դրանց աջակցելու համար:

3. Քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունները, պետք է ներգրավվեն ու մասնակցեն վերահսկման գործընթացին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։