Անցնել բովանդակությանը

Հոդված 36

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36

Հաշվետվությունների ուսումնասիրումը

1. Յուրաքանչյուր հաշվետվություն ուսումնասիրվում է Կոմիտեի կողմից, որը դրա վերաբերյալ ներկայացնում է առաջարկներ, անհրաժեշտության դեպքում` ընդհանուր առաջարկություններ, որից հետո դրանք փոխանցում է համապատասխան մասնակից պետություններին: Մասնակից պետություններն իրենց հայեցողությամբ կարող են Կոմիտեին տրամադրել ցանկացած տեղեկատվություն: Կոմիտեն կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, որը վերաբերում է սույն Կոնվենցիայի կիրարկմանը:

2. Եթե մասնակից պետությունը հաշվետվություն ներկայացնելն ուշացնում է, Կոմիտեն կարող է ծանուցել համապատասխան մասնակից պետությանը վերջինիս տարածքում սույն Կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտության մասին, հիմնվելով Կոմիտեի ունեցած հավաստի տեղեկատվության վրա, եթե տվյալ հաշվետվությունը չներկայացվի ծանուցումից հետո երեք ամսվա ընթացքում: Կոմիտեն տվյալ մասնակից պետությանն առաջարկում է մասնակցել այդ ուսումնասիրությանը: Եթե մասնակից պետությունը ներկայացնում է համապատասխան հաշվետվությունը, ապա կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի դրույթները:

3. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը հաշվետվությունը տրամադրում է բոլոր մասնակից պետություններին:

4. Մասնակից պետություններն իրենց հաշվետվությունները մատչելի են դարձնում իրենց երկրների հանրության համար և դյուրացնում են այդ առաջարկների ու ընդհանուր առաջարկությունների մատչելիությունը, որոնք վերաբերում են այս հաշվետվություններին:

5. Նպատակահարմարության դեպքում Կոմիտեն մասնակից պետությունների հաշվետվությունները փոխանցում է Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություններին, հիմնադրամներին ու ծրագրերին և այլ իրավասու մարմիններին, որպեսզի վերջիններս ուշադրություն դարձնեն դրանցում հայցվող տեխնիկական խորհրդատվությանը կամ օժանդակությանը կամ դրանց վերաբերյալ նշումներին` դրանց կցելով Կոմիտեի դիտարկումները և առաջարկությունները, եթե այնտեղ կան նշումներ նման խնդրանքների կամ նշումների վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։