Հոդված 37
Հոդված 37
Մասնակից պետությունների և Կոմիտեի համագործակցությունը
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն համագործակցում է Կոմիտեի հետ և աջակցում նրա անդամներին իրենց հանձնագրի կատարման ընթացքում:
2. Կոմիտեն մասնակից պետությունների հետ իր հարաբերություններում պատշաճ ուշադրություն է դարձնում այն եղանակներին ու միջոցներին, որոնք զարգացնում են ներպետական կարողությունները սույն Կոնվենցիան կիրարկելու համար, մասնավորապես` միջազգային համագործակցության միջոցով: