Հոդված 40
Հոդված 40
Մասնակից պետությունների համաժողովը
1. Մասնակից պետությունները պարբերաբար հանդիպում են մասնակից պետությունների համաժողովում` քննարկելու համար սույն Կոնվենցիայի կիրարկմանն առնչվող բոլոր հարցերը:
2. Ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը հրավիրում է համաժողով: Հետագա նիստերը հրավիրվում են գլխավոր քարտուղարի կողմից` երկու տարին մեկ անգամ կամ մասնակից պետությունների համաժողովում կայացված որոշմամբ: