Անցնել բովանդակությանը

Հոդված 47

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 47

Փոփոխությունները

1. Ցանկացած մասնակից պետություն կարող է սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկություն անել և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին: Վերջինս առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է մասնակից պետություններին` խնդրելով ծանուցել, թե արդյոք իրենք համաձայն են համաժողով հրավիրելու, որպեսզի քննարկեն և որոշումներ կայացնեն ներկայացվող փոփոխությունների վերաբերյալ: Եթե այդ հաղորդագրությունից չորս ամիս հետո մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդը հավանություն է տալիս համաժողովի անցկացմանը, գլխավոր քարտուղարը գումարում է համաժողով Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո: Ներկա գտնվող և քվեարկող մասնակից պետությունների երկու երրորդ մեծամասնությամբ փոփոխության վերաբերյալ ընդունված ցանկացած առաջարկ գլխավոր քարտուղարի կողմից ներկայացվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեային` հաստատելու համար, այնուհետև բոլոր մասնակից պետություններին` ընդունելու համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված և հաստատված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում ընդունման մասին ի պահ հանձնված փաստաթղթերի թիվը փոփոխության ընդունման օրը մասնակից պետությունների թվի երկու երրորդին հասնելուց հետո` երեսուներորդ օրը: Այնուհետև փոփոխությունն ուժի մեջ է մտնում ցանկացած մասնակից պետության համար ընդունման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը: Փոփոխությունը ենթակա է կատարման միայն այն մասնակից պետությունների կողմից, որոնք այն ընդունել են:

3. Եթե մասնակից պետությունների համաժողովի ընթացքում ընդհանուր համաձայնությամբ որոշում է կայացվել, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված և հաստատված փոփոխությունը, որը բացառապես վերաբերում է 34-րդ, 38-րդ, 39-րդ և 40-րդ հոդվածներին, ուժի մեջ է մտնում ընդունման մասին ի պահ հանձնված փաստաթղթերի թիվը փոփոխության ընդունման օրը մասնակից պետությունների թվի երկու երրորդին հասնելուց հետո` երեսուներորդ օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։