Հոդված 5
Հոդված 5
Հավասարությունը և խտրականության բացառումը
1. Մասնակից պետությունները գիտակցում են, որ բոլոր անհատները հավասար են օրենքի առաջ և օրենքի համաձայն և իրավունք ունեն, առանց որևէ խտրականության, մյուսների հետ հավասար հիմունքներով պաշտպանված լինելու օրենքով և օգտվելու օրենքից:
2. Մասնակից պետությունները պետք է արգելեն հաշմանդամության պատճառով ցանկացած խտրականություն և ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց հավասար և արդյունավետ իրավական պաշտպանվածությունը ցանկացած հիմքով խտրականությունից:
3. Հավասարության հաստատմանն աջակցելու և խտրականությունը վերացնելու նպատակով մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը` ապահովելու համար անհրաժեշտ հնարավորությունների տրամադրումը:
4. Հատուկ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող անձանց փաստացի հավասարություն հաստատելու գործընթացն արագացնելու և դրան հասնելու համար, չեն համարվում խտրականություն` սույն Կոնվենցիայի պայմանների համաձայն: