Հոդված 1
Հոդված 1
Նպատակներ
Սույն Կոնվենցիայի նպատակները, որոնց իրականացմանն անհրաժեշտ է ձգտել համաձայն իր իսկ համապատասխան դրույթների, կայանում են կենսաբանական բազմազանության պահպանման, դրա բաղադրիչների կայուն շահագործման և գենետիկական պաշարների օգտագործման հետ կապված` արդար և հավասար հիմունքներով օգուտներ ստանալու մեջ, մասնավորապես, գենետիկական պաշարների անհրաժեշտ մատչելիությունն ապահովելու, համապատասխան տեխնոլոգիաները պատշաճ կերպով փոխանցելու` հաշվի առնելով այդպիսի պաշարների և տեխնոլոգիաների նկատմամբ բոլոր իրավունքները, ինչպես նաև համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման միջոցով: