Հոդված 13
Հոդված 13
Հանրության կրթություն և իրազեկում
Պայմանավորվող կողմերը`
ա/ նպաստում և խթանում են կենսաբանական բազմազանության պահպանման և այդ նպատակով պահանջվող միջոցների իրականացման կարևոր նշանակության ըմբռնումը, ինչպես նաև դրա քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով և այդ հարցերի ընդգրկումը կրթական ծրագրերի մեջ,
բ/ անհրաժեշտության դեպքում համագործակցում են այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ` կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման վերաբերյալ կրթական ծրագրերի և հանրության իրազեկության ծրագրերի մշակման ոլորտում: