Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Պահպանում տեղերում

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է.

ա/ ստեղծում է պահպանվող շրջանների կամ կենսաբանական բազմազանության պահպանման նպատակով հատուկ միջոցների կիրառման կարիք ունեցող շրջանների համակարգ,

բ/ անհրաժեշտության դեպքում մշակում է այդպիսի պահպանվող շրջանների կամ կենսաբանական բազմազանության պահպանման նպատակով հատուկ միջոցների կիրառման կարիք ունեցող շրջանների ընտրության, ստեղծման և ռացիոնալ օգտագործման ղեկավար սկզբունքներ,

գ/ կարգավորում կամ ռացիոնալ կերպով շահագործում է պահպանվող շրջաններում կամ դրանց տարածքից դուրս կենսաբանական բազմազանության պահպանման համար կարևոր նշանակություն ունեցող կենսաբանական պաշարները` դրանց պահպանման և կայուն շահագործման ապահովման նպատակով,

դ/ նպաստում է էկոհամակարգերի և բնակության բնական միջավայրերի պահպանությանը և բնական միջավայրում տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանմանը,

ե/ խրախուսում է էկոլոգիապես առողջ և կայուն զարգացումը պահպանվող շրջաններին հարող շրջաններում` այդ շրջանների պահպանությանն օժանդակելու նպատակով,

զ/ միջոցներ է ձեռնարկում քայքայված էկոհամակարգերի վերակենդանացման և վերականգնման ուղղությամբ և օժանդակում է վտանգված տեսակների վերականգնմանը, մասնավորապես, ռացիոնալ շահագործման պլանների և այլ տեսակի ռազմավարությունների մշակման և իրագործման միջոցով,

է/ սահմանում կամ շարունակաբար կիրառում է կենսատեխնոլոգիայի միջոցով ստացված այնպիսի կենդանի փոփոխված օրգանիզմների օգտագործման և բացթողման կարգավորման, վերահսկման կամ ռիսկի նվազեցման միջոցներ, որոնք կարող են առաջացնել կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման վրա ազդեցություն գործող վնասակար էկոլոգիական հետևանքներ` նկատի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող ռիսկերը,

ը/ կանխում է էկոհամակարգերին, բնակության միջավայրերին կամ այլ տեսակներին սպառնացող օտար տեսակների ներմուծումը, վերահսկում կամ ոչնչացնում է այդպիսի օտար տեսակները,

թ/ ձգտում է ստեղծել շահագործման գործող մեթոդների և կենսաբանական բազմազանության պահպանման և դրա բաղադրիչների կայուն շահագործման համատեղելիությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմաններ,

ժ/ իր ազգային օրենսդրությանը համապատասխան` ապահովում է ավանդական կենսակերպն արտացոլող և կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման համար կարևոր նշանակություն ունեցող բնիկ և տեղական համայնքների գիտելիքների, նորամուծությունների և պրակտիկայի պահպանումը և հարգանքը դրանց նկատմամբ, նպաստում է այդպիսի գիտելիքների, նորամուծությունների և պրակտիկայի ավելի լայն կիրառմանը` դրանք կրողների համաձայնությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև խրախուսում է արդար հիմունքներով այդպիսի գիտելիքների, նորամուծությունների և պրակտիկայի կիրառման արդյունքում առաջացող օգուտների համատեղ օգտագործումը,

ժա/ մշակում կամ շարունակաբար կիրառում է վտանգված տեսակների և պոպուլյացիաների պահպանությունը կարգավորող անհրաժեշտ օրենսդրական դրույթները և/կամ այլ կարգավորող դրույթները,

ժբ/ այն դեպքերում, երբ, 7-րդ հոդվածի համաձայն, արձանագրվել է կենսաբանական բազմազանության վրա զգալի անբարենպաստ ազդեցության փաստ, կանոնակարգում կամ կարգավորում է համապատասխան գործընթացները և գործունեության տեսակները, և

ժգ/ համագործակցում է «ա»-«ի» կետերում թվարկված տեղերում պահպանության միջոցների իրականացման համար ֆինանսական և այլ օժանդակության ցուցաբերման գործում, մասնավորապես, զարգացող երկրներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։