Հոդված 42
Հոդված 42
Հավասարազոր տեքստեր
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ռիո դե Ժանեյրոյում` հազար ինը հարյուր իննսուներկու թվականի հունիսի հինգին:
Հավելված 1
Հատկանշում և մոնիտորինգ
1. Էկոհամակարգեր և բնակության միջավայրեր. բնութագրվում են լայն բազմազանությամբ, էնդեմիկ և վտանգված տեսակների մեծ թվով և վայրի բնության առկայությամբ. անհրաժեշտ են միգրացիաներ կատարող տեսակների համար. ունեն սոցիալական, տնտեսական, մշակութային կամ գիտական նշանակություն. կամ ներկայացուցչական են, եզակի բնույթ են կրում, կամ կապված են էվոլյուցիոն կամ այլ կենսաբանական գործընթացների հետ:
2. Տեսակներ և համակեցություններ, որոնք վտանգված են. ընտելացված կամ մշակվող տեսակների ազգակից տեսակներ են, ունեն բժշկական, գյուղատնտեսական կամ մշակութային նշանակություն. կամ կարևոր դեր են կատարում կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման ոլորտում հետազոտությունների գործում, օրինակ` որպես ցուցանիշ տեսակներ:
3. Նկարագրված գենոմներ և գեներ, որոնք ունեն սոցիալական, գիտական կամ տնտեսական նշանակություն:
Հավելված 2
Մաս 1
Իրավարարություն