Հոդված 28
Հոդված 28
Արձանագրությունների ընդունում
1. Պայմանավորվող կողմերը համագործակցում են սույն Կոնվենցիային կից արձանագրությունների մշակման և ընդունման ոլորտում:
2. Արձանագրություններն ընդունվում են Կողմերի խորհրդաժողովի նիստին:
3. Ցանկացած առաջարկվող արձանագրության տեքստը քարտուղարության կողմից Պայմանավորվող կողմերին է ուղարկվում այդպիսի նիստից առնվազն վեց ամիս առաջ: